Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քրդերը թուրքական ինքնաթիռ են խոցել

11:50, հինգշաբթի, 25 հունվարի, 2018 թ.
Քրդերը թուրքական ինքնաթիռ են խոցել

«Ազգային ինքնապաշտպանության ուժերի» (YPG) քուրդ զինյալները հայտնել են Սիրիայի հյուսիսում Աֆրին քաղաքում Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի խոցման մասին, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով քրդական աղբյուրին:

Աղբյուրը չի հստակեցրել, թե երբ և ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել:

YPG-ի աղբյուրը նշել է, որ քրդերը տեսել են, թե ինչպես է իրենց հրթիռը խոցել ինքնաթիռը, որից հետո ինքնաթիռից ծուխ է բարձրացել: Նրանք փորձում են պարզել՝ ինքնաթիռն ընկել է թե վերադարձել է թուրքական տարածք:

Նշենք, որ սիրիական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենց տարածք թուրքական ցանկացած ներխուժում կգնահատվի որպես ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում, նրանք նաև խոստացել են խոցել թուրքական կործանիչները:

6824 | 0
Facebook