Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի խաղալիքի պատմություն»-ը Գյումրու Երիտասարդական Պալատում

23:05, շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
«Մի խաղալիքի պատմություն»-ը Գյումրու Երիտասարդական Պալատում

Այսօր Գյումրու Երիտասարդական Պալատում տեղի է ունեցել «Մի խաղալիքի պատմություն» ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Սերունդների համերաշխություն» ԵՀԿ-ի և Գյումրու Երիտասարդական Պալատի կողմից:

Ծրագիրը բաղկացած էր երկու փուլից` այցելություն Գյումրիի Ֆ. Նանսենի անվան երեխաների խնամքի տուն և ծրագրի հիմնական փուլ՝ ցուցահանդես և համերգային ծրագիր:

Ծրագրի առաջին փուլին մասնակցել են Գյումրու Երիտասարդական Պալատի կամավորները, Պալատի ՍՔԱՅ ակումբի անդամները և Ռոք Դպրոցի սաները, ովքեր այցելել էին Ֆ.Նանսենի անվ. երեխաների խնամքի տուն: Այցելության ընթացքում նախատեսված միջոցառման ժամանակ ելույթներ են ունեցել ինչպես երիտասարդները, այնպես էլ հաստատության սաները: Ծրագրով նախատեսված էր նաև «Իմ սիրած/երազած փափուկ խաղալիքը» թեմայով ստեղծագործություն, որոնք ներկայացված են ցուցահանդեսում:

Ծրագրի երկրորդ փուլից առաջ տեղի է ունեցել նախապատրաստական աշխատանք:

Արդյունքում, ըստ 30 երեխայի նույն քանակի նկարների, պատրաստվել է 30 տիկնիկ:

Ծրագրի նպատակն է եղել՝ ապահովել շփում վերոնշյալ երկու խմբերի միջև: Ազատ, առանց կարծրատիպերի շփման կարիք ունեն ոչ միայն հաստատության սաները, այլև երիտասարդները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սաների նկարներն արտացոլում են յուրաքանչյուր հեղինակի զգայական ներաշխարհը, իսկ տիկնիկ պատրաստելն իր հերթին պատրաստողի հուզական-ստեղծագործական աշխարհի արտացոլումն է, կարելի է ասել, որ ծրագրի արդյունքում հնարավոր է եղել հասնել գերնպատակի:

3604 | 0
Facebook