Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դուք միշտ ինչ-որ բան եք ասում և ամբողջ նախարարությունը փորձում է ձեր ասածների «տակից դուրս գալ»»․ լրագրողները՝ Լ. Ալթունյանին

14:00, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
«Դուք միշտ ինչ-որ բան եք ասում և ամբողջ նախարարությունը փորձում է ձեր ասածների «տակից դուրս գալ»»․ լրագրողները՝ Լ. Ալթունյանին

Այսօր` Կառավարության նիստից հետո, նախարարների հետ ճեպազրույցում, լրագրողները հարց ուղղեցին Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին` «Կառավարությունն ասում է, որ պայքարում է կոռուպցիայի, թանկացումների դեմ, կառավարությունը մշտապես ասում է, թե պայքարում է գնաճի դեմ, բայց Հայաստանի սպառողական շուկայում անընդհատ արձանագրվում է գնաճ: Արդյոք սա ձեր կառավարության ձախողումը չե՞ք համարում»:

«Ճիշտն ասած, ես գնաճի վերաբերյալ կարող եմ խոսել առողջապահական ոլորտում և նշել, որ գների իջեցման նախանշան կա, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, նախատեսում ենք, որ կիջնեն նաև դեղերի գները...

Հաջորդ հարցը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում նախարարի հնչեցրած հայտարարությանն էր վերաբերում. «Ձեզ մեղադրում են, որ ամեն չորրորդ աղջկան անբարոյական եք համարել, և առաջին անգամ չէ, որ դուք շփոթվում եք: Դուք միշտ ինչ-որ բան եք ասում և ամբողջ նախարարությունը փորձում է ձեր ասածների «տակից դուրս գալ», շտկել ձեր ասածները և այլն: Պատրաստվո՞ւմ եք հրապարակավ հայտարարել, որ մեր աղջիկներն իսկապես անբարոյական են: Պատրաստվո՞ւմ եք հարպարակել հարցումների արդյունքները...»:

Լ. Ալթունյանն ասաց, որ հարցումների արդյունքները հրապարակված են, նախարարության լրատվական ծառայությունն էլ արդեն պարզաբանում է տվել, որ խոսքը գնում էր տարիներ առաջ կատարված հարցման վերաբերյալ, որը ցույց տվեց, որ 25 % տղաները և 1 % աղջիկները ներգրավված են այդ ծրագրի մեջ: Եվ ուղիղ եթերի ժամանակ սխալ է գնացել` տղաների փոխարեն հնչել է աղջիկներ բառը:

Լրագրողների դիտարկմանը, թե սա առաջին դեպքը չէ, ծննդկանների հետ կապված դուք ևս շփոթվել էիք և ինչով է պայմանվորված այս շփոթմունքը, նախարարն արձագանքեց, որ այդ ամենի մասով ինքը ժամանակին պարզաբանում տվել է, իսկ լրագրողներն էլ «բավարարված» են եղել:

4693 | 9
Facebook