Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Մամա՛, ես ինչի՞ ծնվեցի, էն երեխեքը, որ տենց արեցին, իրանք շատ ուժեղ են, ես ուժեղ չեմ». թարթիչները կտրած երեխայի մայրը՝ որդու հոգեվիճակի մասին

19:15, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
«Մամա՛, ես ինչի՞ ծնվեցի, էն երեխեքը, որ տենց արեցին, իրանք շատ ուժեղ են, ես ուժեղ չեմ». թարթիչները կտրած երեխայի մայրը՝ որդու հոգեվիճակի մասին

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում 1-ին դասարանցիների միջև տեղի ունեցած վիճաբանության շուրջ դեպքից մեկ օր հետո խոսել էինք դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի հետ: Երեկ՝ դեպքից մեկ ամիս անց, տնօրենի հետ զրուցեցինք զարգացումների մասին: Վերջինը նշեց, որ գործը Քննչական կոմիտեում է, երեխային էլ տեղափոխել են Ադամյան կրթահամալիր: Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրենը հայտնեց, որ ուսուցչական անձնակազմի, երեխայի հոր և վարորդի ցուցմունքը նույնաբովանդակ է եղել:

Այսօր MAMUL.am լրատվականի խմբագրություն էր զանգահարել տուժող Արտյոմ Սարգսյանի մայրը՝ Մարինե Սարգսյանը և նշում էր, որ իր նախկին ամուսինը նման ցուցմունք չի տվել: «Ինքը կարող է՝ գնացել է ոստիկանություն, բայց ո՞նց կարող է սուտ ասել: Ես հիմա փաստաբան եմ վարձել, որպեսզի հեռախոսային խոսակցությունները հանել տամ: 2-3 անգամ զանգել եմ դասղեկին, խնդրել, որ՝ եկեք մեր իջից դուրս չգա, ճիշտ լուծում տվեք, ես էլ չեմ ուզում՝ երեխաս ուժեղ սթրես է տարել: Ասում եմ, որ դեպքն ուղղակի խփել կամ կռվել չի, բռնություն է: Ո՞նց կարելի է այդ կարգի սուտ լինել: Ինքն ասում է՝ այո, մենք տեսանյութերը կհանենք, դուք կգաք, կտեսնեք: Ոչ մի տեսանյութ չեղավ, ու մի հատ էլ ստում են, թե նման բան չի եղել: Բա որտե՞ղ է եղել, ո՞նց է եղել, ես ուզո՞ւմ էի իմ երեխու շուրջն այսքան սուտ աղմուկ լիներ»:

Թարթիչները կտրած երեխայի մայրը վրդովված էր նաև, որ բոլորը ներկայացնում են, թե իր երեխան հոգեբանական խնդիրներ ունի: «Եթե մի երկրում ԿԳ նախարարը կարող է դուրս գալ, սուտ ու անգրագետ ձևով խոսել, էլ ի՞նչ պարզել այստեղ: Իմ երեխուն ու ինձ էլ հիվանդ են հանել: ԿԳ նախարարն ասում է, որ երեխան հոգեկան շեղումներ ունի, հիվանդ երեխա է: Ես դա մի քանի հեռուստաընկերություններով լսել եմ: Ես որպես մայր ո՞նց կլինեմ, համ երեխուս տենց անեն, տան ձեռս, համ էլ նման բաներ ասեն: Իմ երեխան ծնվել է 700 գրամ, ես իրան նենց եմ պահել... Ամենահասարակ պատվաստումը ես տանում, արտասահմանում եմ անում: Շատ ուշադիր մայր եմ: Իսրայել եմ տարել երեխայիս, որովհետև փոքր ժամանակ վիտամիններ խմելուց երիկամի մեջ փոքր քար էր առաջացել: Քարը թե´ Հունաստանում, թե´ Հայաստանում հեռացնելու դեպքում մեծ սպի էր մնալու: Իսկ իրենք վերածեցին, թե երեխան հոգեկան խնդիրներ ունի ու տարել եմ բուժման: Երեխես հլը կյանք չմտած՝ կյանքից հիասթափվել է: Ես և իմ երեխան Հունաստանի քաղաքացիներ ենք: Դիմեցի այնտեղի փաստաբանին, զանգահարեց հեռուստաընկերություններ, որպեսզի այնտեղ հաղորդումով ցույց տային, մեծ աղմուկ բարձրանար, քանզի ես զգացել էի, որ այստեղ սաղ սուտ են ներկայացնում: Հետո ոստիկանությունում ինձ ասացին՝ պետք չի միջազգային թեմա դառնա, մտածեցի՝ լավ, միգուցե օրենք կա: Ես չեմ ուզում, որ քրեական գործ լինի իրենց վրա, ուղղակի ուզում եմ ճշմարտությունը և ներողություն խնդրեն»:

Մեզ հետ նախնական զրույցում դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը նշել էր, որ դա երեխայի մոր հորինած հեքիաթն է, որը նույնպես բարկացրել է Մարինե Սարգսյանին: «Արդարության համար մենք մինչև Եվրոդատարան գնալու ենք: Ամոթ է, այդ ի՞նչ սերունդ է դպրոցը մեծացնում: Այսօր սկոտչ են տարել, թարթիչներ են կտրում, վաղը դանակ կտանեն: Այդ երեխաների ծնողներն էլ սպառնում են ինձ, փոխանակ ներողություն խնդրեն:

Ես ոչ տնօրենին եմ ճանաչում, ոչ՝ դասղեկին, ինչի՞ պետք է իմ երեխայի պատվի հետ խաղայի: Անգրագետի նման ասում է՝ մոր հեքիաթներն է: Իմ ինչի՞ն էր պետք: Կամ տնօրենն ասում է՝ բաժանված ընտանիքի մատաղացուն եմ դարձել: Քո ի՞նչ բարոյական իրավունքն է՝ ես բաժանված եմ, թե չէ: Երկրորդն էլ, ես ասել եմ, որ մենք բաժանված լինելով՝ այնքան առողջ հարաբերություններ ունենք, որ նույնիսկ չբաժանվածներն այդպես չեն: Մենք ծնունդներին միասին քաղաքից դուրս ենք գնում, տոները միասին ենք անում:

Հոկտեմբերի 27-ից մինչև 30-ը մենք միասին Դիլիջանում ծնունդ ենք արել, նկարները կան, իր ի՞նչ գործն է, փոխանակ իր դպրոցին նայի, իմ կյանք է մտնում»:

Արտյոմի մայրը ներկայացրեց նաև, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: «Չորեքշաբթի վարորդը երեխային տանում է դպրոց: Պապան պետք է ուրբաթ օրը գնար գործուղման: Շաբաթը մեկ կամ երկու անգամ երեխաս մնում է իր պապայի մոտ: Առավոտյան վարորդը տանում է, մեկ էլ հայրը զանգում է ինձ և ասում, թե երեխայի թարթիչները կտրված են, բայց մի անհանգստացիր, մի փոքր բան է, երևի ինքն է արել: Երեխան չորեքշաբթի և հինգշաբթի մնաց պապայի մոտ: Ուրբաթ օրը, երբ եկավ տուն, տեսնեմ այս կողմից էլ, այն կողմից էլ լրիվ կտրված է: Քիթն ուռած, կարմիր, մի քիչ կապույտ, դոշը քերծված: Ուզում էի գնալ դպրոց, երեխայի հայրն ասաց՝ ուրբաթ է, թող մնա երկուշաբթի: Մյուս օրը զանգում եմ դասղեկին և ասում, որ ձեր դպրոցում նման բան է եղել իմ երեխայի հետ: Դասղեկն ինձ ասում է՝ հանգստացեք, տեսախցիկները կնայենք և ամեն ինչ կպարզենք: Ասացի՝ շատ եմ խնդրում, ճիշտ լուծում տվեք, թող մեզնից դուրս չգա: Ես ոչ մի կերպ չէի կարողանում հանգստանալ: Դրանից հետո հայրն ասաց՝ քանի որ ես եմ տարել երեխային այդ դպրոց, ես կգնամ, ծնողներին կկանչենք, ներողություն կխնդրեն: Հետո հայրը երեխային բերեց ու ասաց, որ Արտյոմը դասարանում ցույց է տվել՝ ովքեր են եղել, կանչել են տնօրենի սենյակ, այդ երեխաներն ասել են՝ հա, մենք խփել ենք, բայց թարթիչների մասին չեն խոսել: Հետո ես զանգեցի դասղեկին, ասացի՝ դուք ինձ խոսք էիք տվել, որ կլուծեք այս հարցը: Ինքն էլ պատասխանեց, թե երեխաներն անկեղծ ասացին՝ մենք տենց բան չենք արել: Ես նշեցի, որ հիմա մեծ աղմուկ կբարձրացնեմ»:

Արտյոմի մոր խոսքով՝ դեպքի հաջորդ օրը դպրոցում հադես է եղել և երեխան պատմել է, որ այդ օրն էլ են իրեն նեղացրել:

Հետաքրքրվեցինք, թե ինչ հոգեվիճակում է այս պահին գտնվում Արտյոմը և ինչպես է իրեն զգում նոր դպրոցում: «Սկզբում ավելի վատ վիճակում էր: Ուղղակի հիմա շատ հաճախ ասում է՝ մամա՛, ես ինչի՞ ծնվեցի, էն երեխեքը, որ տենց արեցին, իրանք շատ ուժեղ են, ես ուժեղ չեմ: Ես ինչի՞ եմ ծնվել, որտեղի՞ց ընկնեմ: Իսկ այս դպրոցում երեխաների հետ էլ է շփվում: Այնքան գոհ եմ իրենցից, պրոֆեսիոնալ տնօրեն է, ճիշտ մոտեցումով մանկավարժ: Այնպես վերաբերվեցին, որ երեխան շուտ ինտեգրվեց»,- եզրափակեց Մարինե Սարգսյանը:

18542 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 23:21, 14.12.2017
ինչքան անգրագետ ու տգետ կա կամ ուսուցիչ է, կամ դիրեկտոր, դրա համար էլ այդ վիճակն է..