Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ում էլ ասեք բանկոմատ ենք «կտրել»` կծիծաղի. փողն ի՞նչ էինք անելու՝ լոտո էինք խաղալո՞ւ». «Սասնա ծռերի» անդամ

15:45, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
«Ում էլ ասեք բանկոմատ ենք «կտրել»` կծիծաղի. փողն ի՞նչ էինք անելու՝ լոտո էինք խաղալո՞ւ». «Սասնա ծռերի» անդամ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» գործով դռնբաց դատական նիստը:

Ամբաստանյալ Գևորգ Իրիցյանն ասաց, որ բռնապետության դեմ պայքարի միակ միջոցն ապստամբության իրավունքն իրացնելն է, ինչն իրենց սրբազան պարտքն էր և իրենք իրագործել են:

Անդամներից Տիգրան Մանուկյանն էլ հավելեց, որ իրենց մեղավոր ճանաչողը ոչ թե դատավորն է, այլ ժողովուրդը: «Ես իմ քայլով ազատագրական պայքարի եմ դիմել»,- ասաց նա:

Վարդան Գերավետյանն անդրադառնալով բանկոմատը թալանելու իրեն առաջադրված մեղադրանքին` հայտարարեց, որ քննչական մարմինները հորինել են դա՝ «Սասնա ծռերին» պիտակավորելու նպատակով: «Ում էլ ասեք, որ ես բանկոմատ եմ կտրել, կծիծաղի. փողն ի՞նչ էինք անելու՝ լոտո էինք խաղալո՞ւ. ինչ էլ լիներ, դա ժողովրդի գումարն է, ինչների՞ս էր պետք»:

Նրա խոսքով` հանցագործությունները կատարվում են պետական մարմինների կողմից, երբ հայտարարում են, թե ապրիլյան դեպքերի ժամանակ կորցրել ենք ոչ կարևոր տարածքներ: «ՀՀ-ն և Արցախը ոչ մեկի անձնական սեփականությունը չեն: Հանցագործություն է խոսել տարածքների՝ կարևոր կամ ոչ կարևոր լինելու մասին»:

Ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենց արժանապատվության համար են նման քայլի դիմել և իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

Հավելենք, որ դատական նիստն ընթանում է լարված և կոնֆլիկտային մթնոլորտում։

7831 | 6
Facebook