Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կաʹմ ինչ-որ հատուկ մազոխիզմով եք տառապում, կաʹմ փորձում եք խաղի կանոնը հարմարեցնել ձեր ներքին խաղի կանոններին». Ն. Զոհրաբյանը՝ Վարդան Արամյանին

13:15, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
«Կաʹմ ինչ-որ հատուկ մազոխիզմով եք տառապում, կաʹմ փորձում եք խաղի կանոնը հարմարեցնել ձեր ներքին խաղի կանոններին». Ն. Զոհրաբյանը՝ Վարդան Արամյանին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ վրդովվեց, թե նախորդից եկող խայտառակ, արատավոր ավանդույթը շարունակվում է. «Քաղաքական տարվա ավարտին` դեկտեմբերին, բոլոր կառավարությունները շըփ-թըփ բերում և նախագծերը դակում են` հենվելով մեծամասնության ալարելու վրա: Այսօր էլ շատերն ասում են` արագ վերջացրեք, դակենք, ավարտենք: Չեք տալիս հնարավորություն` նախագծերը մանրամասն քննարկելու: Պարոʹն Արամյան, եթե հիշում եք, հարկային փաթեթի քննարկան ժամանակ մեզ մեղադրում էին, որ մենք չենք ուզում հարկային խաղի արդար կանոններ սահմանել: Բա արդար կանոնները սահմանել էիք` թողեիք աշխատեր: Երբ որ այն ժամանակ մենք ասում էինք` խնդրահարույց է, որ վիճելի է, դուք մտածում էիք, որ մենակ դուք եք խելոք, մենակ դուք եք հասկանում, էստեղ նստած մարդիկ որևէ բան չեն հասկանում: Բա որ էդքան խելոք էիք էդ ինչի՞ եք հիմա բերում` օրենքը ուժի մեջ չմտած նորից փորձում խաղի կանոն փոխել. Կաʹմ ինչ-որ հատուկ մազոխիզմով եք տառապում, տպավորությունն այդպիսին է, կներեք, կաʹմ, ուղղակի, չգիտեք՝ ո՞ր խաղի կանոնն ա արդար, կաʹմ էլ ուղղակիորեն, ամեն անգամ, փորձում եք խաղի կանոնը հարմարեցնել ձեր ներքին խաղի կանոններին»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:

Պատգամավորի ելույթից հետո ընթացակարգը դրվեց քվեարկության ու ընդունվեց 50 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ:

3615 | 0
Facebook