Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մեզ համար ակնհայտ է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում ՌԴ առանցքային դերը». Մերկել

14:15, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
«Մեզ համար ակնհայտ է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում ՌԴ առանցքային դերը». Մերկել

«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի բացման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ Եվրոմիության համար ակնհայտ է, որ Ռուսաստանը կենտրոնական դեր է խաղում «Արևելյան գործընկերության» երկրների հետ հարաբերություններում:

«Արևելյան գործընկերությունը» մեծ նշանակություն ունի մեզ համար։ Մի կողմից խոսքը մարդկանց կյանքի որակի բարելավման, ժողովրդավարության զարգացման մասին է։ Մյուս կողմից դա մեր անվտանգությանն է վերաբերում։ Այդ պատճառով ես շատ ուրախ եմ, որ մենք Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ստորագրել ենք Ասոցացման մասին համաձայնագիրը։

Հիմա Հայաստանի և Ադրբեջանի հետ նույնպես գործընկերության մասին համաձայնագիր կկնքենք։ Այն կլինի ոչ այնքան ինտենսիվ, ինչպիսին Ասոցացման մասին համաձայնագիրն է, բայց մենք կհամագործակցենք նրանց հետ։

Այս երկրների դեպքում մեզ համար պարզ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կենտրոնական դեր են խաղում։ Այդ պատճատով հուսով եմ, որ այսօրվա երկխոսության ընթացքում կհասկանանք, թե ինչպիսին է ներքաղաքական վիճակը այդ երկրներում»,– ասել է Մերկելը։

6333 | 0
Facebook