EcoNews բնապահպանական տեղեկատվական կայքն այս անգամ հավաքագրական կերպով ներկայացնում է տարբեր քաղաքացիների կողմից կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի մասին վկայող դեպքեր, որոնք աչքի են ընկնում առանձնակի բարբարոսությամբ: «Առաջին դեպքը, որին կանդրադառնանք, տան առաջնամասում մեխված թռչունն է: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Լյուբա Բալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սպանված թռչունը ցախաքլորաորս է: Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքի բնակիչ Անդրանիկ Բաղդասարյանը հավանաբար կարծում է, որ հենց միջազգային IUCN Կարմիր ցուցակում ընդգրկված այս կենդանին է, որ պետք է «զարդարի» իր տան մուտքը: Նույն անձնավորության կողմից բեռնված հաջորդ լուսանկարում սպանված է կովկասյան մայրեհավ, որը ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում, ինչպես նաև IUCN Կարմիր ցուցակում»,- գրում է կայքը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում: