Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը կփոխհատուցի տարերային աղետներից տուժած գյուղացիների հողի և ոռոգման ջրի հարկերը

11:40, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Կառավարությունը կփոխհատուցի տարերային աղետներից տուժած գյուղացիների հողի և ոռոգման ջրի հարկերը
     Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մարզպետարաններին գումար հատկացնելու մասին նախագիծը: Նպատակն է՝ փոխհատուցել այս տարվա կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից տուժած համայքների հողօգտագործողներին՝ վնասված տարածքների 2017-ի հողի հարկի ու ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունները: Հողի հարկի մասով գումարը կազմում է 104.6 մլն դրամ, դրանք 71 բնակավայրերի 10355 շահառուներ են և ոռոգման ջրի դիմաց 405.5 մլն դրամ, որը հատկացվելու է 4519 շահառուների:
3368 | 0
Facebook