Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուրեմն լսեք, վերջին անգամ եմ ասում՝ ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել». Արկադի Փելեշյան

13:00, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
«Ուրեմն լսեք, վերջին անգամ եմ ասում՝ ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել». Արկադի Փելեշյան
     Վանաձորի ավագանու արտահերթ նիստում հաստատվել է «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանին` Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին հարցը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ինչու ավելի շուտ չէիք մասնակցում ավագանու նիստերին, ավելի շուտ չէիք արձագանքում քաղաքապետի առաջարկին, ասել է. «Ես ձեզ վերջին անգամ եմ ասում՝ ընտրել էի Քրիստ Մարուքյանին, ու հետո շատ փոշմանել եմ. ոչ մի անգամ նա մեզ չի տեսել, չի ասել իր ծրագրերի մասին: Տեսա՝ բոյկոտի արդյունքում ոչ մի բան չի լինում, որոշեցի գալ, աշխատել՝ հօգուտ վանաձորցիների»:
     Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի, ընդդիմադիր կոչվող «Հայկական Վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հայտարարել էին, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում սատարելու են «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին, և այդ դեպքում Մարուքյանը կստանար 18 ձայն:
     Սակայն ընտրությունների արդյունքներով, Մարուքյանի օգտին քվեարկել էին 14-ը: «Այն անձինք, ովքեր շեղվել են նախապես կայացված համաձայնությունից, քաղաքական անբարոյականներ են»: Այս մասին ընտրություններից հետո հայտարարել էր Հեղինե Բիշարյանը:
     Շաբաթ երեկոյան Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի (ՀՀԿ) և «Հայկական Վերածնունդ» կուսակցության միջև կնքվել էր համագործակցության հուշագիր:
3791 | 3
Facebook