Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծննդյան տարեդարձով հայտնի Սիսիանի վերընտրված քաղաքապետն՝ իր վարձատրության մասին

13:05, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ծննդյան տարեդարձով հայտնի Սիսիանի վերընտրված քաղաքապետն՝ իր վարձատրության մասին
     Այսօր Սիսիանի համայնքապետարանում տեղի է ունեցել համայնքի ավագանու արտահերթ նիստ, որը վարել է քաղաքապետ Արթուր Սարգսյանը:
     Հիշեցնենք՝ ծննդյան տարեդարձի տեսանյութով հայտնի քաղաքապետը վերընտրվել էր նոյեմբերի 6-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով: Նրա մրցակից, ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանն ինքնաբացարկ էր հայտնել:
     Օրակարգի 4-րդ հարցը վերաբերում էր Սիսիանի համայնքի ղեկավարի վարձատրության չափին, որը ավագանու անդամների միաձայն քվեարկությամբ հաստատվեց: «Եթե տեղյակ չեք, ասեմ, որ համայնքի ղեկավարի վարձատրությունը որոշում ա ԱԺ պատգամավորի աշխատավարձի 71,04 տոկոսը, դե, ճիշտն ասած, մեր համայնքի վիճակը հաշվի առնելով, հաշվարկել եմ, և իմ աշխատավարձը պատգամավորների աշխատավարձի մոտ 59 տոկոսն ա: Տենց ներկայացրել ենք, որից հետո իմ աշխատավարձը ձևավորվում ա, դրա 81,26 տոկոսը՝ աշխատակազմի ղեկավար, տեղակալ ու աշխատակազմ»,- ասաց Արթուր Սարգսյանը: «Եթե իջացնելու հարց կա, իջացնենք, եթե բարձրացնելու՝ չենք բարձրացնելու»,- ասաց նա:
     Ավագանին հաստատեց քննարկվող հարցը:
3341 | 0
Facebook