Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Ուսանողների միջազգային օրն է

11:35, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Այսօր Ուսանողների միջազգային օրն է
     Նոյեմբերի 17-ը նշվում է որպես Ուսանողների միջազգային համերաշխության օր:
     Այն սկիզբ է առել 1939 թվականին, երբ ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են եկել փողոց, որպեսզի նշեն երկրի կազմավորման տարեդարձը։ Խաղաղ ցույցը ցրվել է զավթիչների կողմից։ Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվել է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը, ում հուղարկավորությունը վերածվել է բողոքի ակցիայի, որի ժամանակ ձերբակալվել են տասնյակ ուսանողներ։ Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատել են ուսանողական հանրակացարանները։ Շուրջ 1200 ուսանող ձերբակալվել և ուղարկվել է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերի ներսում առանց դատի մահապատժի են ենթակվել։ Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվել են մինչև պատերազմի ավարտը։
     Երկու տարի անց Լոնդոնում տեղի է ունեցել ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվել է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների նոյեմբերի 17-ն ամեն տարի նշել որպես ուսանողի օր։ 1946 թվականի նոյեմբերի 17-ին՝ Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակել է Ուսանողության միջազգային օր։
     Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ուսանողության միջազգային օրվա առթիվ երգիչներ Արամ MP3-ին և Սևակ Խանաղյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երիտասարդներին և ուսանողներին տոնական համերգային երեկո կպարգևեն:
2574 | 0
Facebook