2016թ. ընթացքում ռուս ցանցահենները հարձակումներ են իրականացրել բրիտանական ԶԼՄ-ների, հեռահաղորդակցական և էներգետիկ ձեռնարկությունների վրա: Այս մասին Լոնդոնում կայացած տեխնիկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի Քիբերանվտանգության ազգային կետրոնի ղեկավար Քիրեն Մարթինը:
Մարթինը նշել է, որ իր ղեկավարած կառույցն ակտիվորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ, որպեսզի հակազդեն Ռուսաստանի սպառնալիքներին:
The Telegraph-ի տվյալներով՝ նախորդ տարի՝ կենտրոնի աշխատանքների մեկնարկից հետո 10 միլիոն հաքերային հարձակում է արգելափակվել և համարժեք արձագանք է տրվել 590 միջադեպի՝ ներառյալ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության վրա իրկանացված հարձակումը: