Օլիմպիական խաղերի կրկնակի (1996, 2000), աշխարհի քառակի և բարեկամության խաղերի հնգակի չեմպիոն ավստրալացի հրաձիգ Մայքլ Դայմոնդը որոշել է վաճառել մեդալները՝ պարտքերի պատճառով։ 45-ամյա մարզիկը գործազուրկ է, ունի 200 հազար դոլարի պարտքեր և պետք է ապահովի իր 3 դուստրերին։ Անվանի հրաձիգն իր կյանքը դժոխք է անվանում՝ նշելով, որ ցանկանում է վաճառել մեդալները՝ դուստրերին պատշաճ կերպով ապահովելու և իր կյանքը բարելավելու համար։ Հրաձիգը ցանկանում է յուրաքանչյուր մեդալը վաճառել առնվազն 100 հազար դոլարով։ Նա մտադիր է 2018-ից վերսկսել մարզումները և մեծ սպորտ վերադառնալ՝ 2020-ի Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու համար։