Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օվկիանոսի հատակում հայտնաբերվել է ռուսական կործանված ուղղաթիռի զոհերից մեկի մարմինը

23:30, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
Օվկիանոսի հատակում հայտնաբերվել է ռուսական կործանված ուղղաթիռի զոհերից մեկի մարմինը

Նորվեգիայի փրկարար ծառայությունը հայտնաբերել է ռուսական Ми-8 ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի մարմինը: Ինչպես նշել էինք, ուղղաթիռը կործանվել էր հոկտեմբերի 26-ին՝ ընկնելով Հյուսիսային սառուցյալ օվկիանոս: Նրանում եղել է 8 մարդ:

Զոհվածի մարմինը հայտնաբերվել է ստորջրյա սարքի միջոցով, առաջիկայում այն վերև կբարձրացնեն 130 մ խորությունից:

6420 | 0
Facebook