Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպայի խորհուրդն Ադրբեջանի դեմ կոշտ միջոցների է անցել

12:55, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2017 թ.
Եվրոպայի խորհուրդն Ադրբեջանի դեմ կոշտ միջոցների է անցել
     Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն (ԵԽՆԿ) Ադրբեջանին տեղեկացրել է «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը չիրագործելու պատճառով իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» պարբերականը:
     ԵԽՆԿ-ն Ադրբեջանին վերջնաժամկետ է տվել. եթե ադրբեջանական ընտրությունների մասին բլոգի համար 2013թ. 7 տարով ազատազրկման դատապարտված Իլգար Մամեդովը մինչև նոյեմբերի 29-ն ազատ չարձակվի, ապա ՄԻԵԴԻ-ի Մեծ պալատում Ադրբեջանի դեմ դատական գործընթաց կսկսվի:
     ԵԽՆԿ-ն մեկ ամիս առաջ տված այդ խոստումն առաջին անգամ Ադրբեջանի դեմ կկիրառի գործնականում: 2014թ. ՄԻԵԴ-ը գործը քաղաքականորեն մոտիվացված էր ճանաչել՝ հաստատելով, որ Մամեդովի հետապնդումն ու կալանավորումը նպատակ ուներ ստիպել նրան լռել կամ պատժել կոնվենցիայի 18-րդ հոդվածը խախտելու համար կառավարության քննադատման համար:
     2017թ. սեպտեմբերին ԵԽ գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդը կոչ էր արել ադրբեջանական իշխանությունների դեմ դատական գործընթաց սկսել:
     Փորձագետները նշում են, որ որոշումն արձագանք է վերջին բացահայտումներին՝ կապված ԵԽԽՎ պատգամավորներին և եվրոպական այլ ինստիտուտներին Ադրբեջանի կողմից կաշառման հետ:
     Այսպիսով, եթե մինչև նոյեմբերի 29-ը Մամեդովն ազատ չարձակվի, ապա նախարարների կոմիտեն դեկտեմբերի 5-ին կքննարկի ևս մեկ միջանկյալ բանաձև՝ Եվրոպական դատարան գործի վերադարձման մասին՝ հարցումով, թե արդյոք երկիրը խախտում է կոնվենցիան: Նման դիմումի համար ԵԽՆԿ-ում պահանջվում է ձայների առնվազն երկու երրորդը:
     Ըստ էության, հաջորդ քայլը կլինի ԵԽ-ում Ադրբեջանի անդամակցության հարցը:
6760 | 0
Facebook