ՊԵԿ-Ծառուկյան հակամարտությունը շարունակվում է: Դեռ շաբաթներ առաջ ՊԵԿ-ը լայնածավալ ստուգումներ էր սկսել Ծառուկյանի ընկերություններում, որն, ըստ լուրերի, պայմանավորված էր «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների՝ կառավարության հասցեին ընդգծված դժգոհություններով: Ասում են՝ Ծառուկյանն էլ, որպես հակագրոհ, օրեր առաջ հրահանգել է իր թիմակիցներին «հարձակում գործել» կառավարության վրա՝ 2018-ի բյուջեի քննարկումների ժամանակ: Բացի այդ, տեղեկություններ կան, որ առաջիկայում ԲՀԿ առաջնորդին պատկանող «Առինջ մոլ»-ի աշխատակիցները գալու են ԱԺ-ի մոտ՝ բողոքելու հարկային ծառայությունից: