Խնդրում ենք սպասել...

Միջազգային

1 միլիոն պարգևավճար նրան, ով կօգնի գտնել Դաֆնե Քարուան Գլիցիին սպանողներին

12:15, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
1 միլիոն պարգևավճար նրան, ով կօգնի գտնել Դաֆնե Քարուան Գլիցիին սպանողներին

Մալթայի իշխանությունները 1 միլիոն եվրո պարգևավճար են խոստացել այն մարդուն, ով կօգնի գտնել լրագրողուհի Դաֆնե Քարուան Գլիցիի սպանությունը կազմակերպողներին, գրում է ANSA գործակալությունը: Համապատասխան փաստաթղթում տեղի ունեցածը համարվում է «արտակարգ կարևոր իրադարձություն, որը պահանջում է արտակարգ միջոցների կիրառում:

«Արդարությունը պետք է վերականգնվի ցանկացած գնով»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:
     Տեղեկատվության փոխանցումը կարող է իրականացվել նաև անանունության սկզբունքներով:
     Ավելի վաղ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 20 հազար եվրո ևս պարգևավճար է խոստացել կարևոր տեղեկատվություն փոխանցող ամեն մի մարդու:
    
     Մալթայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է լրագրող Դաֆնե Քարուանա Գալիցիան, ով «պանամական փաստաթղթերի» հիման վրա իր երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսքաթին մեղադրել է կաշառակերության համար:

Դաֆնե Կարուան Գլիցիի մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը պարունակել է 500 գրամ սեմտեքս՝ պլաստմասե հզոր պայթուցիկ
Դաֆնե Կարուան Գլիցիի մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը պարունակել է 500 գրամ սեմտեքս՝ պլաստմասե հզոր պայթուցիկ
3973 | 0
Facebook