Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վազեք, «Դոլյա վառավսկայա»-ն պաշտպանեք». Հարությունյանը մտադիր է պայքարել նաև Հյուսիսային պողոտայում հնչող երաժշտության դեմ

17:15, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
«Վազեք, «Դոլյա վառավսկայա»-ն պաշտպանեք». Հարությունյանը մտադիր է պայքարել նաև Հյուսիսային պողոտայում հնչող երաժշտության դեմ

«Երբ իմ առաջարկությամբ Վերնիսաժում անորակ, այդ թվում` ռաբիս երաժշտություն միացնելն արգելվեց, որոշ առաջադեմներ ինքնահրկիզվում էին` սահմանափակում եք ռաբիս լսողների իրավունքները: Հիմա վայելեք սա՝ Հյուսիսային պողոտայում:
     Հ.Գ. Սա էլ եմ արգելել տալու` անտեսելով վերոգրյալների կարծիքը: Վազեք, Դոլյա վառավսկայան պաշտպանեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ կցելով օգտատերերից Հ. Արշամյանի ներկայացրած տեսանյութը:
     Արշամյանը, հղում անելով իր ընկերներից մեկին, օրեր առաջ հայտնել էր, որ ոստիկաններն արգելել են էկվադորցի երաժիշտներին նվագել Հյուսիային պողոտայում՝ չնայած նախկինում նման արգելանք չկար։ Մինչդեռ մի խումբ երիտասարդներ ամեն օր այդտեղ ցածրորակ երաժշտություն են նվագում:

6251 | 1
Facebook