Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարությունը

11:05, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարությունը
     Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ժիրայր Սեֆիլյանի և սույն գործով կալանավորվածների գործով դռնբաց դատական նիստը:
     Նշենք, որ նախորդ դատական նիստին Սեֆիլյանի աջակիցները եկել են խրտվիլակներով: «Հիմնադիր խորհրդարան» շարժման մամուլի խոսնակ, քաղաքացիական ակտիվիստ Սյուզան Սիմոնյանը հայտարարել է. «Դրանք գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանի և Սեֆիլյանի ու Ներսես Պողոսյանի համար հանրային պաշտպան նշանակված Մարինե Թովմասյանի տիկնիկներն են, ովքեր ծառայում են իշխանություններին»: Հիշեցնենք, որ դատավորն առանց ամբաստանյալների կարծիքը հաշվի չառնելով նրանց համար հանրային պաշտպան է ընտրել:
2173 | 0
Facebook