Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բացահայտվել է առաջին անգամ զրոյի կիրառման ստույգ թվականը

23:05, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
Բացահայտվել է առաջին անգամ զրոյի կիրառման ստույգ թվականը

Օքսֆորդի համալսարանի գիտնականները ռադիոածխածնային մեթոդով պարզել են Բոդլինյան թանգարանում պահվող Բակշալյան ձեռագրի տարիքը: Համարվում է, որ այս հայտնի հնդկական ձեռագրում հեղինակը կիրառել է զրոյի նշանը: Գիտնականները պարզել են, որ ձեռագիրը 500 տարով ավելի հին է, քան ընդունված էր կարծել: Այն ստեղծվել է 3-4-րդ դարերում:
     Հետազոտության արդյունքները հաստատվել են Բոդլինյան գրադարանի ղեկավարները: Այստեղ ձեռագիրը պահվում է 1902 թվականից: Դրա տեքստը պարունակում է հարյուրավոր նշաններ՝ զրոյի տեսքով: Այդ նշանները կիրառվել են այն նույն նշանակությամբ, ինչ որ զրոն՝ հիմա:
     Ավելի վաղ համարվում էր, որ զրոն առաջին անգամ կիրառվել է Հնդկաստանի Մադհյա-Փրադեշ նահանգում գտնվող 9-րդ դարի Գվակլիոր տաճարի պատի արձանագրության մեջ:
     Իսկ Բակշալյան ձեռագիրը գտնվել է 1881 թվականին մի դաշտում, որտեղ այժմ գտնվում է Պակիստանի Բակշալի գյուղը: Գիտնականները վաղուց էին այն դիտարկում որպես հնագույն մաթեմատիկական տեքստ: Սակայն մինչ այս վերջին հետազոտությունը դրա ստեղծման ստույգ թվականը վիճաբանության առարկա էր: Փաստաթուղթը բաղկացած է կեչու 70 փխրուն կեղևներից:

Բացահայտվել է առաջին անգամ զրոյի կիրառման ստույգ թվականը
13444 | 0
Facebook