Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի Հանրապետության փողոցում բանկոմատ են պայթեցրել

11:55, շաբաթ, 09 սեպտեմբերի, 2017 թ.
Երևանի Հանրապետության փողոցում բանկոմատ են պայթեցրել
     Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Հանրապետության 71 հասցեում տեղակայված բանկոմատը «կիսլորոդի» և գազի միջոցով պայթեցնելու եղանակով թալանել են խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղից հափշտակել են 3 մլն 300 հազար դրամ գումար, հիմնականում՝ 20 հազար դրամանոցներով։ Հայտնում է shamshyan.com-ը:
    
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
5905 | 0
Facebook