Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞վ կարող է բացառել, որ Բյուրականի անտառի հրդեհի պատճառը հանքարդյունահանողները չեն». ՀԲՃ

22:05, երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2017 թ.
«Ո՞վ կարող է բացառել, որ Բյուրականի անտառի հրդեհի պատճառը հանքարդյունահանողները չեն». ՀԲՃ
     Ինչպես գիտեք, Բյուրականից վեր գտնվող անտառներում այս օրերին հրդեհ է, որը դեռ չի մարվել:
     Դեռևս օգոստոսի 14-ին ՀՀ Բնապահպանության նախարարության ֆբ-յան էջում օգտատերերից մեկն ահազանգ էր արել այն մասին, որ օգոստոսի 13-ին անտառի անմիջապես ներքևում գտնվող քարի հանքի կողքի ծառերն այրվում են (կարմիրով շրջանակի հատվածում), իսկ հանքը աստիճանաբար ընդլայնվում է՝ մոտենալով անտառին: Բն. նախարարությանը հորդորվել էր ստուգումներ անել այս առթիվ, սակայն որևէ արձագանք չեղավ: Եվ ահա այսօր այրվում են անտառները, և ո՞վ կարող է բացառել, որ հանքաստան Հայաստանում անտառի հրդեհի պատճառը հանքարդյունահանողները չեն, հատկապես, որ այս անտառները բավականին անմատչելի են քաղաքացիների հանգստի կազմակերպման տեսանկյունից:
     Նկարում անտառն է և կարմիրով նշված է հանքի տարածքը:
7290 | 0
Facebook