Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես շքեղ կյանքով չեմ ապրում, դղյակներ չունեմ. նայած, թե ինչ հեռախոսով են նկարում իմ տունը». ԵՊՀ ռեկտոր

17:15, երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2017 թ.
«Ես շքեղ կյանքով չեմ ապրում, դղյակներ չունեմ. նայած, թե ինչ հեռախոսով են նկարում իմ տունը». ԵՊՀ ռեկտոր

«Հեռակա ուսումն արդեն սպառել է իրեն և ոչ միայն հաջորդ տարի, այլ այս տարի, երևում է, որ հեռակա ուսուցումից ստացված գումարները լինելու են շատ չնչին և դրանք, ըստ էության, որակական որևէ փոփոխության չեն բերելու: Այնպես որ պետք է գոտիներն ամրացնենք, որ տեսնենք ինչ է լինելու»,- այսօր, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում, խոսելով Պետհամալսարանի խնդիրների շուրջ, ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
     Անդրադառնալով ԵՊՀ-ում տիրող կոռուպցիայի մասին լուրերին, նշեց, թե չկա մի հաստատություն, որտեղ կոռուպցիա չլինի և ԵՊՀ-ն զերծ չէ դրանից, իսկ իրենք պետք է աշխատեն այդ «քաղցկեղը» սահմանափակել:
     Օգտատերերից մեկը հարց ուղղեց նրա ունեցվածքի մասին` նշելով, որ հարստությունը կուտակել է ԵՊՀ-ում ռեկտոր աշխատած տարիներին:
     «Էն մարդիկ, ովքեր հետևում են իմ ունեցվածքին, ես հրավիրում եմ` թող գան մեր տուն, տանեմ իմ ամառանոց, նայեն, տեսնեն՝ ինչ ունեմ, ինչ չունեմ: Ես բարեկեցիկ ընտանիքում եմ մեծացել, իմ հայրը եղել է հայտնի գործիչ, ակադեմիկոս, կարողացել է ապահովել իմ ապրելու պայմանները, որոնց մեջ ես մեծացել եմ: Դրանց մեջ վատ բան չեմ տեսնում, ես շքեղ կյանքով չեմ ապրում, դղյակներ չունեմ... նայած թե ինչ հեռախոսով են նկարում իմ տունը: Ունեմ մի հին ավտոմեքենա, վերանորոգել եմ և երբեմն ձկնորսության եմ գնում դրանով: Իհարկե, ընտանիքում կա ավտոմեքենա, աղջիկս ունի փոքրիկ մեքենա, բայց նա ինքնուրույն է: Այդ ամենը հնարովի պատմություններ են»,- ասաց Ա. Սիմոնյանը:

9618 | 3
Facebook