Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ կառավարությունը «ով՝ սաղ, ով՝ մեռած» թեզն է աշխատեցնում». Անահիտ Բախշյան

14:15, երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2017 թ.
«ՀՀ կառավարությունը «ով՝ սաղ, ով՝ մեռած» թեզն է աշխատեցնում». Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությունը՝ կառավարության ծրագրի վերաբերյալ.
    
     «Ուշադիր կարդացել եմ ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագիրը, որտեղ 90-րդ էջից սկսվում է «Կրթություն և Գիտություն» վերնագիրը: Սկսվում է այսպես. «ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիներին գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝
     Նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ 1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել և 2018 թվականից սկսած ներդնել նախադպրոցական այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ազգային փոքրամասնություններին, գյուղական և սահմանամերձ համայնքներին. 2) մինչև 2018 թվականի ավարտը մշակել, 2019-2021 թվականների ընթացքում ներդնել նախադպրոցական ծառայությունների ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ. 3) մինչև 2018 թվականի ավարտը վերանայել և ներդնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը»:
     Թեև կառավարության ծրագրի «այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ» բառերի տակ դրված գաղափարն արդեն ներդրված են Հայաստանի որոշ գյուղերում, բայց գոնե՝ կան ու կարևոր են, ու ըստ ծրագրի, դրանք պետք է ամբողջ հանրապետությունում իրականանան մինչև 2017-ի ավարտը, այնինչ այս տարվա՝ 2017թ. կառավարության տարեկան ծրագրով նման ոչինչ նախատեսված չի ու նախադպրոցական կրթության համար ընդհանրապես ոչինչ նախատեսված չի, բառն անգամ չկա: Ահա թե ինչպես են գրվում կառավարության տարեկան, հնգամյա ծրագրերը, մեկը մյուսի հետ կապ չունեցող:
     Էլ չեմ ասում ԿԳ նախարարի հայտնած նորությունը «Կրթության զարգացման 2017-2030թթ. ծրագիր» օրենքի մասին, որի ժամկետը հաստատ միայն մի բան է հուշում՝ թե ինչպես են այսօրվա գործող բոլոր պաշտոնյաները հաջորդ 13 տարում փախնելու պատասխանատվությունից: Ո՞վ է հիշելու կամ մինչև 2013-ը ով՝ սաղ, ով՝ մեռած թեզն է աշխատելու ու չեն անհանգստանում, որ իրենք պարզապես ջայլամի քաղաքականություն են վարում:
     Ուզում եմ նաև մեր հասարակությանն ասել մի տխուր փաստի մասին: 2005 թվականին ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված էր. «Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների աշխատավարձը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից»: Հազիվ մի լավ կետ էին գրել, այն էլ մինչև 2013 թվականն առանց կիրառելու, 2013-ին ընդունված օրենքով այս կետն ուժը կորցրած է ճանաչվել: 2005-ին ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի միակ փոփոխությամբ ՀՀ կառավարությունը հերթական անգամ նվաստացրեց նախադպրոցական կրթության մանկավարժներին»:

4886 | 0
Facebook