Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Քաղաքապետարանը հերթական տհաճ անակնկալն է մատուցել մանկապարտեզ հաճախող երեխաներին ու նրանց ծնողներին

16:25, հինգշաբթի, 31 օգոստոսի, 2017 թ.
Քաղաքապետարանը հերթական տհաճ անակնկալն է մատուցել մանկապարտեզ հաճախող երեխաներին ու նրանց ծնողներին
     Երևանի քաղաքապետարանը, նոր ուսումնական տարվան ընդառաջ, հերթական տհաճ անակնկալն է մատուցել մի շարք մանկապարտեզների երեխաների ծնողների համար, որոնց 3 տարեկան փոքրիկները հաստատություն պետք է հաճախեին վաղվանից: Ասում են՝ մանկապարտեզներից այսօր զանգահարել են ծնողներին ու հայտնել, որ քաղաքապետարանի որոշմամբ, եթե երեխայի ծնունդը լրանում է մինչև սեպտեմբերի 9-ը, կարող է սեպտեմբերի 1-ից հաճախել մանկապարտեզ, եթե դրանից հետո՝ ոչ: Ըստ լուրերի՝ զայրույթն այն աստիճան է բորբոքվել, որ երեխաների ծնողները մտադիր են իրենց բողոքի ձայնը բարձրացնել պատկան մարմիններին:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
34363 | 4
Facebook