Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առաջիկա 30 տարում Ստամբուլը կցնցի ուժգին երկրաշարժը. AFAD

20:10, ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2017 թ.
Առաջիկա 30 տարում Ստամբուլը կցնցի ուժգին երկրաշարժը. AFAD

2017-ի առաջին 7 ամիսների ընթացքում Թուրքիայում գրանցվել է ավելի քան 26 հազար երկրաշարժ: Սա վկայում է այն մասին, որ տարածաշրջանը գտնվում է վերջին 15 տարվա ընթացքում ամենաբարձր սեյսմիկ ակտիվության փուլում: Համեմատության համար նշենեք, որ անցյալ տարվա ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է 20143 երկրաշարժ: Ամենաշատ ցնցումները գրանցվում են երկրի արևմտյան տարածքում՝ Մարմարա և Էգեյան ծովերի շրջաններում: Այստեղ օրական տարբեր ուժգնության մոտ 5 երկրաշարժ է տեղի ունենում:

Ընթացիկ տարվա ընթացքում գրանցվել են 4-5 մագնիտուդով 135, 5-6 մագնիտուդով՝ 13, 6-7 մագնիտուդով՝ 2 երկրաշարժ:

AFAD-ի փորձագետների տվյալներով՝ առաջիկա 30 տարում Ստամբուլի շրջանը կցնցի 7-ից բարձր մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ:

12290 | 0
Facebook