Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանն սպառնացել է վերսկսել ուրանի հարստացումը

16:35, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Իրանն սպառնացել է վերսկսել ուրանի հարստացումը

Իրանական ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ իր երկիրը 5 օրվա ընթացքում կարող է վերսկսել ուրանի հարստացումը՝ հասցնելով պատերազմական իրավիճակներում անհրաժեշտ մակարդակին՝ մինչև 20%-ի: Այս մասին հայտնում է ТАСС լրատվականը՝ հղում անելով իրանական Al Alam հեռուստաալիքին:
     Սալեհիի այս հայտարարությունը կատարվել է Թեհրանի և Վաշինգթոնի հարաբերությունների լարվածության ֆոնին: Խոսքը վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նոր օրինագծի ստորագրմանը, որով սաստկացվել են նաև Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները:
     2015-ին Թեհրանը համաձայնել է «վեցնյակի» գործարքի շրջանակներում միջազգային վերահսկողությանը հանձնել միջուկային նյութերի հարստացումը: Այդ գործարքինց հետո Ռուսաստանից և Ղազախստանից Իրան է հասցվել 200 տոննա չհարստացված ուրանի խտանյութ: Գործարքով նախատեսվել է, որ Իրանից կհանվեն միջազգային պատժամիջոցները՝ պայմանով, որ Իսլամական Հանրապետությունն ուրանի հարստացում կիրականացնի մինչև 5%-ի սահմաններում, բացառապես խաղաղ նպատակներով:

8513 | 0
Facebook