Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Սասնա ծռեր»-ի մեդիա խումբն աշխատում է ծանր պայմաններում՝ զրկված լրատվության համար անհրաժեշտ տեխնիկայից». Սյուզան Սիմոնյան

11:10, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
««Սասնա ծռեր»-ի մեդիա խումբն աշխատում է ծանր պայմաններում՝ զրկված լրատվության համար անհրաժեշտ տեխնիկայից». Սյուզան Սիմոնյան
     «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Սասնա ծռեր» մեդիա խումբն աշխատում է ծանր պայմաններում, քանի որ ՊՊԾ գնդի գրավման դեպքերից հետո զրկված են լրատվության համար անհրաժեշտ տարրական գործիքներից։ «Հարգելի ընթերցողներ, մեր տեսախցիկները և մնացյալ անհրաժեշտ սարքերն առգրավված են ոստիկանության կողմից։ Շատ դեպքերում գործածում ենք մեր անձնական հեռախոսները և այդ պատճառով որակյալ արտադրանք չենք ստանում։ Եթե որևէ մեկը կարող է մեզ ապահովել գոնե մեկ որակյալ տեսախցիկով, շնորհակալ կլինենք»,- նշված է հայտարարության մեջ։
    
2699 | 0
Facebook