Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի առաջին տիկնոջը կդատեն

11:40, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
Իսրայելի առաջին տիկնոջը կդատեն
     Իսրայելի կառավարության իրավական խորհրդական Ավիհայ Մանդելբլիթն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կնոջ՝ Սառա Նեթանյահուի նկատմամբ մեղադրանք առաջադրելու մասին որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է իսրայելական «Երկրորդ ալիքը»: Նշվում է, որ Մանդելբլիթը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա մոտ օրերս: Սառա Նեթանյահուն մեղադրվում է պետական բյուջեից անձնական կարիքների համար հարյուր հազար շեկել (27.600 ԱՄՆ դոլար) ծախսելու համար: Քննության տվյալներով՝ բյուջեից, որը տրամադրվում է իսրայելական կառավարության ղեկավարի ընտանիքին, վճարվել են էլեկտրիկը, դայակն, ինչպես նաև ընտանեկան հավաքույթների կազմակերպիչը: Նեթանյահուի ընտանիքի ֆինանսական խախտումների գործով քննությունը շարունակվում է ավելի քան երկու տարի: 2016թ. մայիսին ոստիկանությունն առաջարկել էր Սառա Նեթանյահուին դատարանի առջև կանգնեցնել: Այդ ընթացքում պետական վերահսկողության մարմինը զեկույց էր հրապարակել, որն անուղղակիորեն հաստատում էր քննութան տարբերակն, այն է՝ վարչապետի ընտանիքի ծախսերն այդ ժամանակաշրջանում կտրուկ աճել են:
6277 | 0
Facebook