Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ բյուջեն Brexit-ից հետո ամեն տարի կպակասի մինչև 12 միլիարդ եվրոյով

15:05, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
ԵՄ բյուջեն Brexit-ից հետո ամեն տարի կպակասի մինչև 12 միլիարդ եվրոյով

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուց հետո ԵՄ բյուջեն կպակասի 10-12 միլիարդ եվրոյով: Այս մասին հայտարարել է բյուջեի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը: Նրա խոսքով՝ նման պայմաններում ստիպված կլինեն առավել կոշտ տնտեսական միջոցներ ձեռնարկել: «Երկարաժամկետ հեռանկարում Brexit-ի պատճառով ԵՄ բյուջեից կպակասի տարեկան մինչև 12 միլիարդ եվրո»,- Էթինգերի խոսքը մեջբերում է RIA-ն:
     Ավելի վաղ The Telegraph պարբերականը հայտնել էր Եվրամիությանը 40 միլիարդ եվրո վճարելու՝ բրիտանական կառավարության մտադրության մասին: Պարբերականը հայտնել էր նաև, որ, ամենայն հավանականությամբ, Մեծ Բրիտանիան կհամաձայնի վճարել միայն այն դեպքում, եթե Բրյուսելը ճանաչի, այսպես կոչված, տուգանքը:

12561 | 0
Facebook