Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թքած ունեմ ԶԼՄ-ների տարածած լուրերի վրա». ՊՍԺ-ի նախագահ

17:20, ուրբաթ, 04 օգոստոսի, 2017 թ.
«Թքած ունեմ ԶԼՄ-ների տարածած լուրերի վրա». ՊՍԺ-ի նախագահ

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին, այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, խոսել է Նեյմարի տրանսֆերի շուրջ։ Նա նշել է, որ ֆինանսական գործոնը որոշիչ չի եղել բրազիլացու համար՝ ավելացնելով, որ ակումբը ֆինանսական ֆեյր-փլեյի հետ խնդիրներ չունի։

«Մարդիկ, ովքեր անհանգստանում են ֆինանսական ֆեյր-փլեյի շուրջ, գնացեք սուրճ խմեք, ոչ մի խնդիր չկա։ Այն, ինչ մենք արել ենք, օրինական է և թափանցիկ։ Թքած ունեմ ԶԼՄ-ների տարածած լուրերի վրա։ Երաշխավորում եմ, որ Նեյմարը մեզ մոտ փողի համար չէ։ Նա ավելի շատ գումար կարող էր վաստակել այլ վայրում»,- նշել է Ալ Խելաիֆին։

8323 | 1
Facebook