Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինը կվճարի ամերիկյան ժողովրդավարության վրա հարձակման համար». Մաքքեյն

10:35, երեքշաբթի, 01 օգոստոսի, 2017 թ.
«Պուտինը կվճարի ամերիկյան ժողովրդավարության վրա հարձակման համար». Մաքքեյն

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը մեկնաբանել է Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թվի կրճատումը՝ հայտարարելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի ամերիկյան ժողովրդավարության վրա հարձակման համար», փոխանցում է Gazeta.ru-ն: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում: «Զարմացած չեմ, որ Պուտինը վտարում է ամերիկացի դիվանագետներին, սակայն նա և իր շրջապատը կվճարեն ժողովրդավարության վրա հարձակման համար»,- գրել է սենատորը: Հիշեցնենք, որ Պուտինը հայտարարել էր, որ 755 ամերիկացի դիվանագետ ստիպված է լքել Ռուսաստանը:

7603 | 2
Facebook