Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինված խումբը թիրախավորել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի տունը. մեղադրական եզրակացություն

14:35, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Զինված խումբը թիրախավորել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի տունը. մեղադրական եզրակացություն

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Զինված խմբի» գործով մեղադրական եզրակացության հրապարակումը:
     Ըստ այդմ, ամբաստանյալներից Արթուր Վարդանյանը 2014 թվականից պարբերաբար ուղևորություններ է իրականացրել Իսպանիայից Սիրիա, Լիբանան, Հայաստան: Նա գործով ամբաստանյալ Հայր Անտոնից մաս-մաս գումար է վերցրել Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնելու նպատակով, որը կազմել է 60 հազար դոլար: Արթուր Վարդանյանը հեղաշրջումն իրականացնելու համար խումբ հավաքելիս՝ ցանկացել է ներգրավել Արցախյան ազատամարտի մասնակիցներին: Ըստ մեղադրական եզրակացության, Արթուր Վարդանյանի կողմից իրենց առջև դրված հանձնարարությունները, մասնավորապես` Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մադոյանը, Ավետիս Բարեյանը և Արման Հայրապետյանը լուսանկարել կամ տեսագրել են Արթուր Վարդանյանի համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները, այդ թվում` Հովիկ Աբրահամյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Մրգաշեն գյուղում գտնվող Սեյրան Օհանյանի հայրական տները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զինված խումբը թիրախավորել էր Սերժ Սարգսյանի առանձնատունը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործունեության վայրը:

Տեսանյութը՝ «Ազատության»
6123 | 3
Facebook