Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանն այսօր կդառնար 39 տարեկան

17:20, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանն այսօր կդառնար 39 տարեկան
     «Որդուս՝ Հովիկին փոխանցեք, որ իր վրա վերցնի ընտանիքի պատասխանատվությունը»: Ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյան այսօր կդառնար 39 տարեկան:
     Երկու անչափահաս երեխաների հայրը զոհվեց քառօրյա պատերազմի առաջին օրը: Հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի դեմ մղած կատաղի մարտերում պատճառելով թշնամու կենդանի ուժի զգալի կորուստներ, կասեցրեց նրա ներթափանցումը դեպի մեր պաշտպանության խորք:
     Օնիկն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղից էր: Ընտանիքի անդամները, զինակից ընկերները համոզված են` Օնիկն այլ կերպ չեր կարող վարվել, չէր կարող փախչել կռվից, չէր կարող առաջ չնետվել ու չպայքարել:
     Ընկերները պատմում են Օնիկի վերջին մարտի մասին. հինգ սպաներով օգնության էին շտապել դիրքում կանգնած զինվորներին. ընդունել մարտը: Վիրավոր Օնիկը կռվել էր մինչև վերջ՝ հնարավորություն տալով զինակիցներին փրկվել:
     Փոխգնդապետը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:
3600 | 0
Facebook