Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կարեն Կարապետյանի «դրայվը» փաստում է, որ նա գոհ է սպասվող զարգացումներից․ «Իրատես»

10:15, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Կարեն Կարապետյանի «դրայվը» փաստում է, որ նա գոհ է սպասվող զարգացումներից․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Ասում են, թե Տավուշի մարզում հերթական խորհրդակցության ժամանակ կրկին երևացել է Կարեն Կարապետյանի «դրայվը», էնտուզիազմը: Ինչ-որ բա՞ն է փոխվել: Ասում են` ապագա իշխանության ձևավորման շուրջ հստակություն կա արդեն, գոնե` Կարեն Կարապետյանի հարցում:
     2018-ին իշխանությունում անցնցում դասավորություններ կլինեն, շատ հանդարտ ու սահուն կանցնեն գործընթացները, որովհետև մինչ այդ բոլոր հարցերը լուծված կլինեն, իսկ Կարեն Կարապետյանի այսօրվա «դրայվն» էլ փաստում է, որ նա, հավանաբար, գոհ է սպասվող զարգացումներից»:

4196 | 0
Facebook