Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հնարավոր է՝ ագրեսիվության պոռթկում եղած լիներ». Սամվել Խուդոյանը՝ Ռուբեն Պողոսյանի սպանության մասին

16:05, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
«Հնարավոր է՝ ագրեսիվության պոռթկում եղած լիներ». Սամվել Խուդոյանը՝ Ռուբեն Պողոսյանի սպանության մասին
    
«Հիվանդի ագրեսիվ վարքը կարող էր պայմանավորված լինել դրսում կամ ընտանիքում ունեցած սթրեսով, ինչն աֆեկտիվ վիճակ է ստեղծել, և ագրեսիան թափել է նրա վրա, ում կարողացել է: Պողոսյանին խփելուց հետո այդ տղան հարձակվել է նաև աշխատակցուհու վրա, ով նրան հարվածել է, որից հետո այցելուն փախել է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Աբովյանի անվ. ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանն՝ անդրադառնալով հոգեբան Ռուբեն Պողոսյանի սպանությանը:
     Վերջինի խոսքով՝ 30 տարվա գործունեության ընթացում առաջին դեպքն է, երբ նման բան է լսում: «Հոգեբանի հետ նույնիսկ վեճ չի լինում: Այնքան ներդաշնակ են այդ հարաբերությունները։ Ռուբեն Պողոսյանը, ով մեր ամբիոնի պրոֆեսորն էր, մոտ 20 տարվա փորձ ուներ որպես պրոֆեսիոնալ հոգեբան, շատ մեղմ, հանգիստ, հոգատար անձնավորություն էր: Հնարավոր է՝ ներքին ագրեսիվության պոռթկում եղած լիներ, կենցաղային հարց, պահանջներ հոգեբանից կամ հիմնարկից և այլն: Չնայած նա երեք տարի այցելել է կենտրոն, ու եթե այդքան ժամանակ եկել է, ուրեմն հասկացել է, որ հոգեբանն իրեն օգնում է: Ենթադրում եմ, որ նրա մոտ գիտակցության խանգարված վիճակ կարող էր լինել: Հայտարարվեց, որ նա հոգեբույժի վերահսկողության տակ է, նաև դեղորայքային բուժում է ստանում։ Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ հոգեկան հիվանդության հետ գործ ունենք»,- նշեց Սամվել Խուդոյանը:
     Հիշեցնենք, որ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանը, ով հուլիսի 17-ին դանակահարվել էր, հուլիսի 20-ին մահացել է։
3740 | 0
Facebook