Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը հայտարարել է Թուրքիայի հանդեպ առավել կոշտ քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին

11:25, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Մերկելը հայտարարել է Թուրքիայի հանդեպ առավել կոշտ քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին
     Թուրքիայի հանդեպ Գերմանիայի քաղաքականության փոփոխման անհրաժեշտությանը կողմ է արտահայտվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա խոսքը թվիթերյան իր էջում մեջբերում է կանցլերի մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերտը: «Թուրքիայի դեմ միջոցները, որոնց մասին հայտարարել էր արտաքին գործերի նախարարն, անհրաժեշտ են և անխուսափելի»,- ասել է Մերկելը: Ինչպես հայտնի է, երկու երկրների միջև հարաբերությունները սրվեցին, երբ Բեռլինը մերժեց Անկարային արտահանձնել Թուրքիայում 2016թ. ռազմական հեղաշրջման փորձին ենթադրաբար մասնակից զինվորականներին: Իսկ այժմ հարաբերությունները լարվել են այնքան, որ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը նույնիսկ ընդհատել է իր արձակուրդն արտակարգ խորհրդակցություն անցկացնելու համար: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են վերանայել Թուրքիայի հանդեպ քաղաքականությունը՝ վերջին իրադարձությունների ֆոնին:
     Հիշեցնենք, որ Թուրքիան Բեռլինին առաջարկել էր թուրք երկու գեներալներին փոխանակել ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելի հետ: Սակայն, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, «Գերմանիան, անշուշտ, Անկարայի հետ նման գործարք չի կնքի»:
8442 | 1
Facebook