Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. համաձա՞յն եք, որ փողոցում աղբ նետող քաղաքացին տուգանվի

20:10, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Հարցում. համաձա՞յն եք, որ փողոցում աղբ նետող քաղաքացին տուգանվի

Գործադիր մարմինն այսօր հաստատեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը:
     Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մանրամասնեց ծրագրի դրույթները. «Օրենքը որը մենք փոխանցել ենք Արդարադատության նախարարություն, բավականին կոշտ վարչական պատիժներ է սահմանում: Մեքենայից աղբ նետելու, փողոցում ծխախոտի մնացորդ կամ տուփ գցելու տուգանքի նվազագույն չափը 16.000 դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հասնում է մինչև 200-300 հազար դրամի չափով: Ծխախոտը գետնին գցող քաղաքացին պետք է տուգանվի 16 հազար դրամով, որպեսզի մյուս անգամ նույն արարքը չկրկնի: Իսկ մեխանիզմը կլինի մեքենայի խախտման վճարների նման»:
     MAMUL.am-ի այս հարցման նպատակն է պարզել՝ արդյոք մեր քաղաքացիները համաձայն են, որ փողոցում աղբ նետող քաղաքացին տուգանվի:
     Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
     Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:

18753 | 2
Facebook