Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քանի դեռ Պուտինը նախագահ է, Ռուսաստանն առավել մասշտաբային սպառնալիք կլինի, քան ԴԱԻՇ-ը․ The Telegraph

19:05, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Քանի դեռ Պուտինը նախագահ է, Ռուսաստանն առավել մասշտաբային սպառնալիք կլինի, քան ԴԱԻՇ-ը․ The Telegraph
     Ողջ աշխարհի ուշադրությունը, բոլորովին արդարացի, սևեռված է Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարտության վրա: Այս մասին գրում է բրիտանական The Telegraph պարբերականը: Լոնդոնում և Մանչեսթերում տեղի ունեցած վերջին ահաբեկչություններից հետո մարդիկ ուշադրություն դարձրեցին Մոսուլում ահաբեկչական խմբավորման փլուզմանը, և թե ինչպես ջիհադի կողմնակիցներն արձագանքեցին իրենց ինքնահռչակ խալիֆաթի կործանմանը: Այդպիսով, ինչպես նշում է պարբերականի լրագրող Քոն Քոգլինը, շատերը բաց թողեցին այնպիսի մասշտաբային սպառնալիքն, ինչպիսին Վլադիմիր Պուտինն է: «Երբ ամսվա սկզբին Ուկրաինան որոշեց շարժվել դեպի ՆԱՏՕ-ի անդամակցությունը, Մոսկվան ակտիվացրեց արևմտյան ժողովրդավարությունը թուլացնելու իր փորձերը»,- գրում է հոդվածի հեղինակը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հետ մերձենալ ցանկացող երկրների պաշտպանությունը պետք է ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրը լինի: Եվ այդ նպատակով, ինչպես նշում է հոդվածագիրը, երկրի պաշտպանական ոլորտի ղեկավար Մայքլ Ֆելլոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կընդլայնի ուկրաինացի զինվորականներին վերապատրաստելու իր ծրագիրը: Բրիտանացի հոդվածագիրը նշում է, որ այժմ անհրաժեշտ է զսպել Կրեմլին, այլապես Պուտինը կսկսի իր նպատակներին հասնելու համար ռազմական ահաբեկմանն այլընտրանք փնտրել:
7633 | 1
Facebook