Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից

01:45, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Այսօր գորգ դուրս եկած մեր հավաքականի անդամները 2 մեդալ նվաճեցին։ 120 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Հովհաննես Մաղաքյանն, իսկ 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացավ Արսեն Հարությունյանը։ Հիշեցնենք, որ երեկ 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը նույնպես նվաճեց բրոնզե մեդալ:

4782 | 0
Facebook