Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ավելին էի սպասում իմ թիմից». Խաշմանյան

22:30, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
«Ավելին էի սպասում իմ թիմից». Խաշմանյան

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունեց Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ին։ Հանդիպումից հետո «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ամփոփեց իր թիմի խաղը։ «Ինչին պատրաստվում էինք, դա տեսանք։ Բայց և լավ չխաղացինք։ Նման համատարած պաշտպանությունը կոտրելու համար պետք էր ավելի արագ և ագրեսիվ գործել։ Բայց ես ավելին էի սպասում իմ թիմից։ Արտակ Գրիգորյանը հիմա հիվանդանոցում է, քիթն է կոտրել։ Բաց կթողնի հաջորդ խաղը։ Պատասխան խաղն էլ, կարծում եմ, նմանատիպ կլինի։ Չեմ կարծում բաց ֆուտբոլ կխաղան մրցակիցները։ Մենք, ամեն դեպքում, ավելի լավ կնախապատրաստվենք։ Վեց օր ունենք մինչ առաջիկա խաղը։ Կարծում եմ՝ ֆունկցիոնալ վիճակը կբարելավենք»,- Խաշմանյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը:

4928 | 0
Facebook