Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասադի ռեժիմը քիմիական նոր հարձակում է նախապատրաստում․ Սպիտակ տուն

10:40, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Ասադի ռեժիմը քիմիական նոր հարձակում է նախապատրաստում․ Սպիտակ տուն
     Սիրիայի նախագահ Ասադի ռեժիմը քիմիական նոր հարձակում է նախապատրաստում, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
     «ԱՄՆ-ն Ասադի ռեժիմի կողմից քիմիական նոր հարձակման վտանգ է տեսնում, որը կարող է խաղաղ բնակչության շրջանում զանգվածային մահացությունների պատճառ դառնալ, այդ թվում՝ անմեղ երեխաների։ Նախապատրաստական աշխատանքները նման են 2017թ. ապրիլի 4-ին Ասադի ռեժիմի իրականացրած հարձակմանը նախորդած գործողություններին»։
     Վաշինգտոնում ընդգծում են՝ «եթե քիմիական հարձակումն իրականացվի, սիրիական կառավարությունը շատ բարձր գին կվճարի դա դիմաց»։
6334 | 4
Facebook