Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուբեն Գևորգյանցի բարեկամները կոչ են անում ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին

10:45, շաբաթ, 24 հունիսի, 2017 թ.
Ռուբեն Գևորգյանցի բարեկամները կոչ են անում ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին

Հայտնի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի բարեկամները բաց նամակ են հրապարակել, որում նշվում է. «Ռուբեն Գևորգյանցն իր ողջ կյանքում փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր հարազատներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար:
     Ռեժիսորի մտերիմները խնդրում են բոլորին, ովքեր կուզենան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցել նշված հաշվեհամարին ՝
     Փոխանցումներ ՀՀ Դրամով`

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» Հիմնադրամ
     Ստացողի հաշվի համարը` 103008661003
     Ստացողի բանկի անվանումը`
     Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ
     «Ռուբեն Գևորգյանցի հիշատակին» նշումով:
     Հիշեցնենք, որ կինոռեժիսորը մահացել էր հունիսի 23-ին, 71 տարեկան հասակում։
     Գևորգյանցի հոգեհանգստի արարողությունը կանցկացվի հունիսի 25-ին, ժամը 18:30-20:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
     Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 11:00-13:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

4066 | 0
Facebook