Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գրանցված է եղել Վանաձորի ծերանոցում՝ անձնագիր ստանալու համար». Վանաձորի քաղաքապետն՝ Ադրբեջանում հայտնված «դիվերսանտի» մասին

11:20, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
«Գրանցված է եղել Վանաձորի ծերանոցում՝ անձնագիր ստանալու համար». Վանաձորի քաղաքապետն՝ Ադրբեջանում հայտնված «դիվերսանտի» մասին

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հաստատել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում հարցերին պատասխանող անձը Հայաստանի քաղաքացի է։ Նա լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ տղամարդը գրանցված է եղել Վանաձորի ծերանոցում՝ անձնագիր ստանալու համար: Վերջինը մանկատան սան է եղել, բնակության վայր չունի։ Գավառի մանկատնից հաստատել են, որ նա մինչև չորս տարեկան իրենց մոտ է հաշվառվել: Ի դեպ, վերջինի մայրը նույնպես մտավոր խնդիրներ է ունեցել, ինչի մասին նշված է փաստաթղթերում: 4 տարեկանից նա տեղափոխվել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների կրթական հաստատություն:
     Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին հրապարակել, որում պատկերված տղամարդուն ներկայացնում են իբրև ՀՀ զինծառայող։ Տեսանյութում տղամարդն ասում է, որ Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի բնակիչ Զավեն Հովհաննեսի Կարապետյանն է՝ ծնված 1974 թվականի նոյեմբերի 16-ին և վարձատրության դիմաց մարտական հերթապահություն է իրականացնում։ Սակայն տեսանյութի հայտնվելուց հետո Դովեղի գյուղապետը լրատվամիջոցներին տեղելացրել էր, որ այդ մարդն իրենց գյուղից չէ, նրան չեն ճանաչում։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հերքել էր, որ նա ՀՀ զինված ուժերի զինծառայող է։

5468 | 6
Facebook