ԱՄՆ Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության շուրջ 200 պատգամավոր կոլեկտիվ հայց է ներկայացրել ընդդեմ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի` մեղադրելով նրան արտասահմանյան պետություններից շահույթ ստանալու մասին արգելքը խախտելու համար:
Փաստաթուղթն ստորագրել են 30 սենատոր և ներկայացուցիչների պալատի 166 անդամ:
Կոնգրեսականները հավաստիացնում են, որ սա ԱՄՆ պատմության ընթացքում երկրի նախագահի հանդեպ ներկայացված ամենամեծ կոլեկտիվ հայտն է:
Ամերիկյան սահմանադրության համաձայն` նախագահին արգելված է առանց կոնգրեսի թույլտվության նվերներ ստանալ արտասահմանայն կառավարություններից:
Մեկնաբանելով Թրամփի դեմ ներկայացված դատական հայցը` Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հայտարարել է, որ այն քաղաքական դրդապատճառներ ունի: