Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատարում կայանալիք 2022-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող է չեղյալ հայտարարվել

11:35, երեքշաբթի, 06 հունիսի, 2017 թ.
Կատարում կայանալիք 2022-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող է չեղյալ հայտարարվել

Կատարում կայանալիք 2022-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող է չեղյալ հայտարարվել՝ Դոհայի և հարևան երկրների միջև սահմանների արգելափակման և երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառով։ Այս մասին գրում են եվրոպական և ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները։ Երեկ հայտնի է դարձել, որ 6 երկիր՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Լիբիան և Եմենը, խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու համար։ Փակվել են երկիր տանող ցամաքային և ծովային ճանապարհները, դադարեցվել է ավիահաղորդակցումը։ Կատարը հերքում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները։ Աշխարհի առաջնության կազմկոմիտեն, ինչպես նաև ՖԻՖԱ-ն, պաշտոնական հայտարարությամբ դեռևս հանդես չեն եկել։

8439 | 0
Facebook