Մոսկվայում ուժեղ փոթորիկի և կարկուտի հետևանքով մահացել է 11, վնասվածքներ ստացել մի քանի տասնյակ մարդ:
Մայիսի 29-ի ցերեկը Մոսկվայի տարբեր շրջաններում հորդառատ անձրև է տեղացել, որը ուղեկցվել է ուժեղ քամու պոռթկումներով:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ ավելի վաղ մայրաքաղաքի փրկարարները զգուշացրել են փոթորիկի և այն մասին, որ քամու առագությունը կհասնի 22մ/վայրկյանի: Դրանից բացի կվնասվեն նաև հոսանքի լարերը: Հաղորդվում է, որ մի քանի րոպեում ուժեղ քամի է բարձրացել և հորդառատ անձրև տեղացել, ինչի հետևանքով մի քանի հարյուր ծառել արմատախիլ են եղել:
Ըստ տեղի ԱԻՆ-ի, հորդառատ անձրևն ու ամպրոպը կշարունակվի ամբողջ գիշեր:
«Վատ եղանակային պայմանները Մոսկվայում, ներառյալ Տրոիցկի շրջանը, կշարունակվեն մինչև մայիսի 30-ի տեղական ժամանակով ժամը 07:00-ն»,-հայտնել է աղբյուրը: