Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է՝ նոր «շեֆի» ու կադրային ջարդի սպասումով. «Հրապարակ»

10:15, շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է՝ նոր «շեֆի» ու կադրային ջարդի սպասումով. «Հրապարակ»

«Նոր կառավարության միակ «սյուրպրիզն» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր: Նա այստեղ արդեն աշխատել է՝ 1997-2007թթ., սկզբում փոխնախարարի, ապա նախարարի պաշտոնում: Երեկ նախարարությունում լարված մթնոլորտ էր՝ նոր «շեֆի» ու կադրային ջարդի սպասումով: Հատկապես ոգևորված չեն Հարությունյանի հետ աշխատած անձինք: Անհամեմատ հանգիստ են Արփինե Հովհաննիսյանի բերածները, որոնք կարծում են, որ իրենց ձեռք չեն տա: Բանն այն է, որ Արփինե Հովհաննիսյանին առաջ մղողներից մեկն էլ Դավիթ Հարությունյանն է եղել: Հովհաննիսյանի հետ նույն օրը հեռացել են նրա օգնական-խորհրդականները՝ 6-7 հոգի»,-գրում է թերթը:
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4478 | 0
Facebook