Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տարոն Մարգարյանի պատգամավոր աներորդին երկու ավտոտնակ և մեկ մեքենա է գնել․ «ՀԺ»

10:25, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Տարոն Մարգարյանի պատգամավոր աներորդին երկու ավտոտնակ և մեկ մեքենա է գնել․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, 2016 թվականին 1 միլիոն 600 հազար դրամով երկու ավտոտնակ է գնել: Այս մասին armtimes.com-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից: Ռոբերտ Սարգսյանի նախորդ տարվա հայտարարագրում նշված է նաև, որ վերջինը 5 հազար ԱՄՆ դոլարով MERCEDES-BENZ VIANO տեսակի ավտոմեքենա է գնել: Նույն տարում Ռոբերտ Սարգսյանը վաճառել է իրեն պատկանող VAZ 2121 ավտոմեքենան կրկին 5 հազար ԱՄՆ դոլարով:
     2016 թվականի դրությամբ նա ունեցել է 6 միլիոն 100 հազար դրամ, որը հարկային տարվա վերջում նույնությամբ պահպանվել է: Ռոբերտ Սարգսյանի եկամուտը նախորդ տարի կազմել է 6.1 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
     Պատգամավորի նախորդ տարիների հայտարարագրերի ուսումնասիրությունից էլ պարզ է դառնում, որ նա որպես անշարժ գույք ունի՝ բազմաբնակարան շենքերում՝ 6 բնակարան, 1 առանձնատուն, 4 հողամաս: 2012 թվականին նա ունեցել է 3 ավտոմեքենա՝ 1 Audi A4, 1 Mitsubishi Pajero և 1 VAZ 2121 տեսակի ավտոմեքենա, իսկ 2014 թվականին նա 35 հազար ԱՄՆ դոլարով գնել է Mercedes-Benz G500 տեսակի մեքենա»:
     Մանրամասները՝ թերթի համարում։

3595 | 0
Facebook